Պուտինը հավատում է «Թուրքական հոսք»-ի իրականացմանը
Header«Թուրքական հոսք» գազատարի նախագիծը վաղ թե ուշ պետք է իրականացվի: Այս մասին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հարցազրույցի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Մենք հույս ունենք, որ կհաջողվի կառուցողական երկխոսություն ծավալել: Մենք բազմաթիվ մեծ նախագծեր ունենք էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ «Թուրքական հոսքը»: Կարծում եմ՝ ի վերջո մենք այն կիրականացնենք, ամեն դեպքում՝ առաջին մասը, որը վերաբերում է թուրքական ներքին շուկայում մատակարարումների ավելացմանն ու տրանսպորտային հնարավորությունների ընդլայնմանը, բայց նաեւ եվրոպական գործընկերների համար փոխադրման հնարավորությամբ... եթե նրանք նորից դա ցանկանան, եթե Եվրահանձնաժողովը սատարի դա»,- ասել է ՌԴ նախագահը: