Միջադեպ Ազատության հրապարակում. Գայանե Գասպարյանը բարձրախոսով հայտնվեց ամբիոնին
Ուշադրության կենտրոնումԱզատության հրապարակում քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ։NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ռեժիսոր Գայանե Գասպարյանը, որին նախորդ հանրահավաքում հեռացրել էին բարձրախոսի մոտից՝ արցախցիների հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար, բարձրախոսը ձեռքին ճեղքեց ամբիոնը եւ սկսեց ելույթ ունենալ առանց թույլտվության։
Հավաքը վարող, «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը փորձեց խոչընդոտել նրան, սակայն Գասպարյանը լի էր իր ելույթը մինչեւ վերջ ունենալու վճռականությամբ։
«Ժողովուրդ, «Հայ մայրերին» թույլ չեն տալիս ելույթ ունենալ, սրանք սադրիչներ են»,- բղավում էր տիկինը։
Արմեն Հովհաննիսյանը հայտարարեց, որ կատարվածը սադրանք է, իսկ ելույթի իրավունք ունեն միայն «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի թույլտվությունը ստացած անձինք։ Հովհաննիսյանը նաեւ մեկ տղամարդու արգելեց ելույթ ունենալ՝ նշելով, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է։
Բազմության միջից դժգոհության ձայներ, անգամ Արմեն Հովհաննիսյանի հասցեին վիրավորանքներ հնչեցին։
Նա հայտարարեց, որ երթը մեկնարկում է, եւ անցնելու է Կորյուն, Նալբանդյան փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից էլ վերադառնալու են Ազատության հրապարակ։
Նյութի աղբյուր՝ NEWS.am