Ազատության հրապարակում մեկնարկել է հավաք-երթը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»
ՀասարակությունԱզատության հրապարակում մեկնարկել է հավաք-երթը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»։
Երթից առաջ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր մեր հաղթանակի օրն է։ «Ոչ մի պառակտիչ տարր ազգային-ազատագրական շարժումը ունենալ չի կարող։ Եթե պառակտվեն, ապա մի չնչին խմբի՝ հարստարարների, գաղութարարի հետ։ Միայն միասնականություն, այսօր այդ օրերից մեկն է, մենք կարողանալու ենք բոլորի համար, նույնիսկ այդ բացասական մարդկանց երեխաների, թոռների համար ստեղծել արժանապատիվ հայրենիք»,- նշել է նա։
Դերասանուհի Թամար Հովհաննիսյանն էլ ընթերցեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը՝ հացադուլից դուրս գալու մասին։
«Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը հայտարարել էր, թե երթ է անցկացնում՝ ի պաշտպանություն «Սասնա Ծռերի» և նրանց քաղաքական պահանջների։