17–ամյա աղջիկը տնից դուրս է եկել եւ չի վերադարձել
ՀասարակությունԱրագածոտնի մարզի բնակչուհի 17–ամյա Մելինե Անդրեասյանը որոնվում է որպես անհետ կորած։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության կայքից։ Օգոստոսի 25–ին Մելինեն տնից դուրս է եկել եւ չի վերադարձել, որոնվում է որպես անհետ կորած։ Նրա մասին տեղեկություն ունեցողները կարող են այդ մասին հայտնել ոստիկանության մոտակա բաժին։
Նյութի աղբյուրը՝ News.am