Life.panorama.am-ը գրում է .
47-ամյա Ջեննիֆեր Լոպեսը դարձել է «Your Fitness» ամսագրի նոր համարի հերոսը՝ հայտնվելով նաև ամսագրի շապիկին և ընթերցողների հետ կիսվելով գեղեցկության իր գաղտնիքներով։
Երգչուհու գեղեցկության հնարքները շատ պարզ են ու հայտնի բոլորին․ ճիշտ սնունդ, կանոնավոր մարզումներ, շատ ջուր, հանգիստ քուն և դրական տրամադրվածություն։
Լոպեսը ամսագրի հետ զրույցում ասել է, որ օրվա ընթացքում շատ ջուր է խմում, ուտում է օգտակար սնունդ և քնում է 8 ժամից ոչ պակաս։
«Ինձ դուր է գալիս, թե ինչպես են մարզումներն ազդում ինձ վրա։ Մարզվելուց հետո շատ լավ լողանում եմ, ինչն օգնում է մաշկը մաքուր պահելուն»,-ասել է Լոպեսը։
Հարցերին, թե արդյոք հաշվում է կալորիաները, ինչպիսի վարժություններ չի սիրում կատարել, որքան հաճախ է օգտվում ոչ առողջարար սննդից, երգչուհին չի պատասխանել։
Լոպեսը նաև խոսափել է 29-ամյա Կասպեր Սմարթից բաժանվելու պատճառների մասին խոսելուց։