Շավարշ Քոչարյան. Ադրբեջանական կողմի սադրանքներին պետք է վերջ տալ
ՀասարակությունԱդրբեջանական կողմի հայտարարությունները չպետք է մեկնաբանել: Այս մասին սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Այն բանից հետո, թե նրանք 20 տարի շարունակ իրենց ինչպես են պահում, մի՞թե ակնհայտ չէ, որ նրանց ասածները մեկնաբանելու կարիք չկա: Նրանք միայն այն են ասում, ինչն իրենց է շահավետ: Բանակցությունների սեղանին նրանք մի բան են ասում, հետո բացարձակ այլ հայտարարություն են անում: Պետք է ոչ թե մեկնաբանել, այլ քո սեփական գիծն առաջ մղել:
Առայժմ շփման գծում պրովոկացիաներ են կատարվում, կրակոցներ, բանակցային գործընթացը չի կարողանում առաջ շարժվել: Անհրաժեշտ է շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել, ինչպես նաեւ ընդլայնել մոնիտորինգի խմբի հնարավորությունները: Արդյունքում պետք է սադրանքներին վերջ դրվի: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել կոնկրետ արդյունքների մասին»,- ասել է Քոչարյանը: