Պուտինը պատասխանել է իր անձնական կյանքի մասին հարցին
Ուշադրության կենտրոնումPanorama.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ լավ հարաբերությունների մեջ է նախկին կնոջ և աղջիկների հետ, գրում է «РИА Новости»-ն: Նաև ասել է, որ երբեք չի քնում մինչև գիշերը ժամը երկուսը` խոսում է ընտանիքի անդամների հետ տարբեր մանրուքների մասին:
«Ունեմ ապագայի ծրագրեր և ինձ լավ եմ զգում»,-հայտարարել է Պուտինը` պատասխանելով անձնական կյանքի մասին հարցին:
Այդ մասին հայտարարությունը նա արել է Սանկտ-Պետերբուրգում օտարեկրյա գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: