Գոհ եմ արդյունքից. Չեխիայի հավաքականի մարզիչը` Հայաստանի դեմ խաղից հետո
ՍպորտՉեխիայի և Հայաստանի հավաքականները Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում ընկերական հանդիպում էին անցկացրել:
Դիմակայությունն ավարտվել էր չեխերի հաղթանակով՝ 3:0 հաշվով: Մրցակից թիմի գլխավոր մարզիչ Կարել Յարոլիմն անդրադարձել է խաղին և նշել, որ գոհ է իր թիմի ցուցադրած խաղից:
«Գոհ եմ արդյունքից: Գոհ եմ նաև ֆուտբոլիստների նվիրվածությունից: Ակնհայտ է, որ ունենք խելացի ֆուտբոլիստներ, ովքեր ֆուտբոլ խաղալ գիտեն: Յուրաքանչյուրը 45 րոպե խաղալու հնարավորություն ստացավ և յուրաքանչյուրն էլ պատասխանատու ելույթ ունեցավ»,- մարզչի խոսքը մեջբերում է sport.cz-ը: