Լավրով. Արեւմուտքը դեռ շատ բան պետք է անի Ռուսաստանի վստահությունը վերականգնելու համար
HeaderՌուսաստանը պատրաստ է վերադառնալ Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ նորմալ հարաբերությունների միայն իրավահավասարության հիմքերով: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք շահագրգռված չենք որեւե մեկին թիկունքով շրջվելու հարցում: Մենք պատրաստ ենք վերականգնել նորմալ, լիարժեք հարաբերություններ ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ, բայց բացառապես իրավահավասարության հիմունքներով, առանց այդ հարաբերությունները մեկ դարպասով խաղի վերածելու որեւէ փորձի»,- ասել է նա:
Ընդ որում նախարարը շեշտել է, որ արդեն չի հաջողվի սովորականի պես հարաբերություններ պահպանել ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ ԱՄՆ-ի հետ:
«Մեր արեւմտյան գործընկերները պետք է շատ բան անեն, որպեսզի վերականգնեն ՌԴ վստահությունը, Եվրոպայի հետ հարաբերություններում կանխատեսելիությունը»- նկատել է նա: