Խոսրովի արգելոցում հրդեհի պատճառը վառվող գլանակն է եղել. կասկածյալը բացատրություն էտվել
Ուշադրության կենտրոնումԽոսրովի պետական արգելոցում օգոստոսի 30-ին բռնկված խոշոր հրդեհի հեղինակը բացատրություն է տվել՝ նշելով, որ պատճառը եղել է ծխախոտի գլանակի վառվող մնացորդը:
Ոստիկանության մամուլի ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ օգոստոսի 30-ին, ժամը 3-ի սահմաններում, 60-ամյա Անուշավան Ա.-ն արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող տարածքում անզգուշաբար ծխախոտի գլանակի վառվող մնացորդը նետել է խոտածածկ գետնին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Մեկնել է նաև Արարատի մարզի հրշեջ փրկարարական ջոկատների ծառայողներից կազմված 30 հոգանոց հրդեհաշիջման խումբը: Նյութական վնասի չափը պարզվում է:
Անուշավան Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: