Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Ֆինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը


Սա պայքար է և միայն «Ժառանգության» խնդիրը չէ. Րաֆֆի Հովհաննիսյան

Քաղաքականություն

Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, թե հայ ժողովուրդը միասնական օրակարգ պետք է ունենա և չտարանջատի ՀՀ-ի ինքնիշխանության և Արևմտյան Հայաստանում հայոց իրավունքների վերականգնման հրամայականը:

Կուսակցության առաջնորդը հաստատեց տեղեկությունը, որ մի քանի օր առաջ է վերաադաձել ԱՄՆ-ից և Արևմտյան Հայաստանից, իսկ գնացել էր պապական հայրենիք՝ մասնավոր այցով:

«Մեր հայրենիքի արևմտյան հատվածից և ԱՄՆ-ից մի քանի օր առաջ եմ վերադարձել, ուր այցելել եմ մասնավոր առաքելությամբ՝ ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետքերով, գնացել եմ իմ պապենական և տատենական գյուղերը և վերադարձել եմ, և համարում եմ, որ հայ ազգը, հայ ժողովուրդը պետք է ունենա միասնական օրակարգ, որը չի կարելի բաժանել և այդ օրակարգում կա ՀՀ-ի ինքնիշխանության, ազատության, ժողովրդավարության խնդիրը, ինչպես նաև Արևմտահայաստանում հայոց իրավունքների վերականգնման հրամայականը և մեկը մյուսին չի խաչաձևում»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհանիսյանն ընդգծեց, որ Հայաստանում շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ բոլոր հարցերում: «Ես չեմ զանազանում կամ չեմ ընդունում քաղաքական կամ հայաստանյան սահմանները: Ես գտնում եմ, որ մենք ունենք գործ անելու թե այս կողմ առաջին հերթին, թե սահմանից այն կողմ. մեկը մյուսին չի կարող խանգարել կամ գերակայել»,-նշեց նա:

Խոսելով ներքին խնդիրներից և առաջիկայում սպասվող սահմանադրական բարեփոխումներից, Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, թե դրանք «թվացյալ բարեփոխումներ են»:

«Ուղղակի բարեփոխման նմանակում են կամ իմիտացիա, որպեսզի այս վարչակարգը շարունակի այլ ծածկույթով իր գործունեությունը, դրա համար մենք շատ հստակ ասել ենք, ներկայացրել ենք մեր պայմանները, պահանջները, որի հիման վրա մենք նպատակահարմար կհամարենք անգամ չընդունելով այս իշխանության լեգիտիմությունը՝ քննարկելու այդ թվացյալ փոփոխությունները: Դրանք հրապարակային են, իրենց ուղարկածն են, և մեզ համար խնդիր չէ չհրավիրվելը»,-ասաց նա:

Կուսակցության ղեկավարը, ով նաև մասնակցում էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիային, նշեց, որ ինչպես միշտ այս անգամ էլ ինքը ներկա է որպես «շարքային, իրավատեր, խոնարհ» քաղաքացի:

«Այս հարցերը վերաբերում են բոլորին, որը մի քանի կոպեկի խնդիր չէ, այլ համապետական, համազգային նշանակության արդարության և արժանապատվության խնդիր է»,- ասաց նա:

Հարցին, թե չի՞ կարծում, որ քաղաքական ուժերի անգործության հետևանքով քաղաքացիական ուժերն են ստիպված նախաձեռնությունը վերցրել իրենց ձեռքը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, թե ինքն այդ ուժերի միջև որպես այդպիսին տարբերություն չի դնում:

«Ես տարբերություն չեմ գտնում այդ պայքարների միջև, համարում եմ դրանք միևնույն պայքարն է, ամեն մեկը կարող է ունենալ իր նախընտրությունը, և ի վերջո քաղաքական պայքարն ու քաղաքացիական պահանջը մեկը մյուսին են սպասարկում և մեր հաջողության գրավականը երբ էլ արդյունք արձանագրի՝ կլինի քաղաքական և քաղաքացիական արհեստական ջրբաժանման վերացման արդյունքում և դրա համար ես կարծում եմ, որ իսկապես կապ չունի, ես կարող եմ ասել, որ ներկայանում եմ որպես շարքային քաղաքացի և միաժամանակ քաղաքական կուսակցության ներկայացուցիչ ես որևէ հակասություն չեմ տեսնում»,-ասաց նա:

Իսկ, թե «Ժառանգությունը» որպես կուսակցություն արդյո՞ք չի թուլացել հարցին Հովհաննիսյանը հակադարձեց, թե ինքն այդպես չի կարծում:

«Մենք մեր պատասխանը գործով արել ենք, կարճ պատասխանն այն է, որ ոչ, սա պայքար է և միայն «Ժառանգության» խնդիրը չէ, ոչ էլ իմ խնդիրն է, ուժեղ կամ թույլ երևալ, մենք այստեղ ենք, եղել ենք հրապարակում և կապ չունի թե ով է հրավիրում, ով է նախաձեռնում, եթե հայոց իրավունքը նախաձեռնված է, դա լինի պետական, ազգային, քաղաքացիական, և այնտեղ ոչ մի թուլություն չկա: Դա մեր ուժն է, որ մենք ունենք համեստությունը, որ ներկա լինել և պայքարել որպես շարքային քաղաքացի»,-նշեց նա:

Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը «Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանՉինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Թող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին
Ամենադիտված