Գիտնականները պարզել են՝ ինչպիսի արտաքինով տղամարդիկ են գրավում կանանց
LifeBusiness Insider պարբերականը իր կայքում հրապարակել է միանգամից մի քանի հետազոտությունների արդյունքներ այն թեմայով, թե ինչն է կանանց գրավում տղամարդկանց մեջ։
Ամերիկայի գիտնականների կողմից իրականացված հետազոտությունների համաձայն՝ կանանց նախ գրավում է սպորտային կազմվածքը, քանի որ այն առաջին հերթին ուժի հետ է նույնականացվում։
Ավստրալիայի գիտնականների խոսքերով՝ կանանց գրավում է նաև չսափրված երեսը, պատճառը նույնն է՝ ագրեսիա, ուժ։
Նյու-Մեքսիկոյի գիտնականների խոսքերով՝ տղամարդը պետք է լինի համաչափ կազմվածքով, ինչը խոսում է իր առողջության մասին։