Անհնար է աչք կտրել․ Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը (լուսանկարներ)
LifeԹվում է՝ Ջենիֆեր Լոպեսն ընդհանրապես չի տխրում առանց նախկին ընկերոջ՝ Կասպեր Սմարթի, ումից բաժանվեց միայն վերջերս։ Եթե տխրում էլ է, ապա գոնե արտաքնապես ցույց չի տալիս, այլ ընդհակառակը՝ ազատ Ջենիֆերի ժպիտն առավել լայն է, բարձրակրունկներն ավելի բարձր, հագուստներն էլ ավելի բաց։
Երգչուհու հերթական տեսքը՝ Մարկ Էնթոնիի հետ Նյու Յորքում երգելուց հետո, հիշեցրել է 15 տարի առաջվա Ջենիֆերին, երբ նա Grammy մրցանակաբաշխությանը կրում էր Versace-ի իր հայտնի, խորը դեկոլտեով կանաչ զգեստը։
15 տարի անց Ջենիֆերը կրում է կրկին նման զգեստ, որը նաև ցուցադրում է նրա գեղեցիկ ոտքերը։ Տարիները միայն գեղեցկացնում են Ջենիֆեր Լոպեսին։




