Նալբանդյանը Ուիլյամ Բըրնսի եւ Ասո Տավիտյանի հետ քննարկել է հայ-ամերիկյան գործընկերությունը
HeaderՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վաշինգտոնի Կարնեգի հաստատության նախագահ, ԱՄՆ պետքարտուղարի նախկին առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսին եւ Տավիտյան հիմնադրամի ղեկավար, բարերար Ասո Տավիտյանին եւ քննարկել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության հեռանկարներին։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ։