Եմենում 50-ից ավելի մարդ է զոհվել ահաբեկչական գործողության հետեւանքով
ՄիջազգայինԵմենի Ադեն քաղաքում 50-ից ավելի մարդ Է զոհվել ահաբեկչական գործողության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Arabiya հեռուստաընկերությունը:
«Ականապատված ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով, որը վարում Էր մահապարտ ահաբեկիչը, Եմենի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Ադենում, զոհվել Է առնվազն 50 մարդ»,-նշել Է հեռուստաընկերությունը՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրների:
Ավելի վաղ նշվում Էր 15 զոհվածների մասին: Անվտանգության ծառայությունների աղբյուրների տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի Է դրել Եմենի բանակի մի խումբ զինակոչիկների մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: