Մխիթարյանն այնքան ավերիչ էր, որքան «Մռայլ ասպետը» ֆիլմի հերոսը. Manchester Evening News-ի անդրադարձը
ՍպորտԱնգլիական Manchester Evening News կայքը ծավալուն հոդված է հրապարակել, որում անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին՝ «Հալ Սիթիի» դեմ հանդիպմանը:
«Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում՝ «Սաութեմփթոն»-ի դեմ խաղում, Մխիթարյանը նման էր «Քրեական ընթերցանություն» ֆիլմում Քրիստոֆեր Ուոքենի մարմնավորած հերոսին, ով կարճ ժամանակում կարողանում էր գրավել մարդկանց: «Հալ Սիթիի» դեմ խաղում Մխիթարյանն այնքան ավերիչ էր, որքան «Մռայլ ասպետը» ֆիլմում Հիթ Լեջերի մարմնավորած հերոսը՝ Ջոկերը: Նա խաղի մեջ մտավ և միանգամից քաոս ստեղծեց մրցակցի համար:
Մխիթարյանի ներկայությամբ Իբրահիմովիչը ստիպված չէր լինում նահանջել գնդակ ստանալու համար, իսկ Պոլ Պոգբան ավելի շատ ստեղծագործելու հնարավորություն էր ստացել: Լուի Վան Գալի օրոք 4-2-3-1 խաղային տակտիկան խնդիրներ էր առաջացնում, սակայն այժմ թիմի որակները թույլ են տալիս այդպես խաղալ, հատկապես, երբ Մխիթարյանը մեկնարկային կազմում է»,- գրում է կայքը: