Ոստիկանությունը հերքել է Լոս Անջելեսի օդանավակայանում հրաձգության մասին տեղեկությունները
ՄիջազգայինԼոս Անջելեսի օդանավակայանում հրաձգության մասին տեղեկությունները չեն հաստատվել, հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակից Էնդի Նիմանը իր Twitter–յան միկրոբլոգում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Լոս Անջելեսի օդանավակայանում հրաձգության մասին հաղորդագրությունների պատճառը լսված բարձր ձայներն են եղել: Ոչ մի հրաձգություն չի եղել: Ոչ մի տուժած չկա: Ձայների աղբյուրը պարզելու համար շարունակվում է հետաքննությունը»,- գրել է Նիմանը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոս Անջելեսի օդանավակայանը մասամբ փակվել է հրաձգության մասին չհաստատված տվյալների պատճառով: