Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը


Երեխաների սեռական դաստիարակությունը

Life

Այժմ արդեն ոչ ոք չի կարծում, թե երեխաներին խավարի ու անտեղյակության մեջ պահելով` կարելի է կառավարել այնպիսի մի բնական ու հիմնարար ֆունկցիա, ինչպիսին սեռականն է: Մենք հիանալի հասկանում ենք, որ վախն ու անտեղյակությունը կարող են հանգեցնել խնդիրների: Ահա թե ինչու է կարևոր առանց թաքցնելու ամեն ինչ բացատրել երեխաներին: Մարդու սեռականներդաշնակությունը միայն մասամբ է կախված տղամարդու և կնոջ սե-ռական հարաբերությունների մասին նրա ունեցած տեղեկություններից: Ներդաշնակության հիմքում ընկած է այդ հարաբերությունների մասինպատկերացումն ու վերաբերմունքր դրա նկատմամբ։ Արդյոք մարդը վախ է ապրելու, տանջվելու է մեղավորության բարդույթից, տհաճությամբ է վերաբերվելու սեռական մերձեցմանր, թե հակառակր՝ հաճույք է ստանալու իր մարմնից ու դրա սեքսուալությունից։Այս ամենը կախված է ոչ թե նրանից, թե որքանով է նա տեղյակ սեռական կյանքից, այլ այդ ամենի հանդեպ իր վերաբերմունքից։ Իսկ վերջինս ձևավորվում է այն սկզբունքների հիման վրա, որոնք երեխան մեր օգնությամբ յուրացնում է զարգացման ընթացքում։

Սեռական կյանքն ինքնին բազմակողմանի բնույթ ունի։ Ճիշտ չէր լինի դիտել այն լոկ որպես մերձեցամ և սերունդ շարունակելու եղանակ։ Այդ դեպքում խնդրի հիմնական կողմն աչքաթող է արվում, և հարց է ծագում՝ կարելի՞ է հաջողված համարել այն ամուսնությունը,որտեղ սեռական մերձեցումը կատարվում է միայն երեխաներ ունենալու նպատակով։ Ընդհակառակր, պետք է միանգամայն պարզ լինի, որ սեռական կյանքն ընդգրկում է տղամարդու և կնոջ հարաբերու-թյունների բոլոր կողմերը, այլ ոչ թե միայն սեքսի ֆիզիոլոգիականդրսևորումները։ Սեռական տեսակետից նորմալ մարդը նա չէ, ով անպայման գրավիչ արտաքին ունի կամ ինքն է հեշտությամբ հրապուրվում ուրիշի գեղեցկությամբ, և ոչ էլ նա, ով սիրային արկածների հավաքածու է կազմում և, անշուշտ, առավել ևս ոչ նա, ով հեշտ ու անկաշկանդ խոսում է սեքսից, կամ, ընդհակառակը, այդ հարցը բոլորովին չի շոշափում։

Սեռական տեսակետից նորմալ մարդը նա է, ով սեռական կյանքից հաճույք է ստանում, ճիշտ այնպես, ինչպես երկրային մյուս հաճույքներից, նա, ով մռայլ, ճնշված ու ընկճված չէ, ով հասկանում է սեռական պահանջմունքի բավարարման նշանակությունը, բայց ընդունակ է նաև ավելի խոր զգացմունքի։ Այդպիսի մարդը լինի տղամարդ, թե կին, ճիշտ է ընկալում հասարակության մեջ սեռականության դերը, չի արտահայտվում այդ երևույթի դեմ և իրեն հավասարապես՝ թեև տարբեր կերպ, լավ է զգում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։

Այդ իմաստով, սեռական ներդաշնակությունը մեր ընդհանուր հոգեկան առողջության չափազանց կարևոր մասն է։ Հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել, որ սեռական տեսանկյունից ներդաշնակ մարդը կարող է հոգեկան անհավասարակշռվածություն ունենալ։ Ահա թե ինչու՝ այն ամենն, ինչ մեծահասակներն անում են երեխայի հոգեկան ներդաշնակության ապահովման համար, նպաստում է նաև նրա սեռականհավասարակշռվածությանը։

Երջանիկ և խաղաղ ընտանիքում մեծացող փոքրիկն աննկատելիորեն ինքն էլ սովորում է բնականոն ընկալել սեռերի փոխհարաբերությունները, քանի որ ծնողները որոշակիորեն ցուցաբերում են դա։ Տղան ընդօրինակում է հոր առնականությունը, իսկ աղջիկը՝ մոր կանացիությունը, և այդ ամենը կատարվում է առանց հատուկ քարոզների։ Բացի այղ, ամենօրյա կյանքում իրենց ծնողներին հետևելով՝ երեխաներր սովորում են, թե ինչպես պետք է վարվել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Եթե ընտանիքում լավ մթնոլորտ է, երեխան ծնողներից մեկին նախապատվություն տալու թաքուն ցանկություն չի ունենա։

Ընտանեկան առողջ մթնոլորտը շատ ավելի է ամրապնդում սեռերի հարաբերությունների մասին նրա պատկերացումները, քան այդ խնդրին նվիրված դասախոսությունների շարքը կամ տասնյակ գրքեր։ Երեխային կարելի է ճիշտ պատկերացում տալ սեռերի փոխհարաբերությունների մասին միայն այն դեպքում, երբ մեծահասակներն իրենք այդ հարցում մոլորության մեջ չեն։ Այսինքն սեռականդաստիարակություն առաջին հերթին պետք է ունենան ծնողները և հետո միայն՝ երեխաները։ Ընտանեկան միջավայրում ձեռք բերած որոշակի կենսափորձը տեսական դատողություններով փոխարինելը, որպես կանոն, անարդյունավետ է։

Այն գիտելիքները, որ մեծերը տալիս են երեխաներին՝ սեռերի հարաբերությունների վերաբերյալ նրանց հարցերին պատասխանելիս, իմաստ ունեն միայն այն դեպքում, երբ ակնհայտ է դառնում, որ այդ հարցերի մասին խոսելիս նրանք ամաչում են և հետ երկերեսանիություն չեն անում։ Այն ամենն, ինչ նրանց ասում ենք, բնականաբար, պետք է ճշմարտություն լինի, բայց ամենակարևորն այն է, թե ծնողները երեխաների հետ ինչպես ենք խոսում այդ մասին և գործնականում ինչպես հաստատում բացահայտորեն արտահայտած տեսակետը։ Այդպիսի հետևողականություն կարող է ունենալ միայն այն մարդը, որն իրապես ընկալում է իր սեռական կյանքի բոլոր մանրամասները և դրանք նույն ճշմարտությամբ էլ բացատրում իր երեխաներին։ Այլ կերպ ասած՝ եթե սեռական դաստիարակությունն ամենից առաջ հարցի նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումն է, այլ ոչ թե այդ բնագավառի կոնկրետ գիտելիքների յուրացումը, ապա ակնհայտ է, որ ծնողներնուշադրություն պետք է դարձնեն հենց հոգեբանական կողմին։ Տղամարդու և կնոջ հարաբերությունների մասին երեխաները սովորաբար սկսում են հարցեր տալ 4-6 տարեկանում։

Մի՛ խաբեք նրանց, տվե՛ք ճշգրիտ, կարճ ու ազնիվ պատասխաններ։ Եթե նրանք նույնիսկ ոչինչ չհասկանան, փույթ չէ.գոնե կտեսնեն, որ դուք ցանկանում եք բացատրել այն, ինչ իրենց հետաքրքրում է։ Վերջում պետք է ընդգծել նաև հետևյալը. մեծահասակները միայն այն դեպքում կկարողանան երեխաներին փոխանցել սեռական հարցի նկատմամբ իրենց վերաբերմունքը,տեսակետն ու անհրաժեշտ տեղեկությունները, եթե առողջ ու նորմալ է այն հուզական մթնոլորտը, որտեղ նրանք մեծանում են։ Դժվար թե երեխաները հետևողական լինեն իրենց ծնողներին և ընդօրինակեն նրանց, եթե մեծահասակների հետ մշտական բախման մեջ են։ Իսկ նման բախումը (նաև բուն սեռական դաստիարակությունը) սկսվում է ոչ թե այն ժամանակ, երբ երեխան սկսում է առաջին հարցերը տալ, այլ շատ ավելի վաղ՝ երբ նա դեռ նույնիսկ խոսել չգիտի։
 

Նյութը՝ Ալան Ֆրոմի 'Այբուբեն ծնողների համար' գրքից

Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը
Ամենադիտված