2016թ. հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 501 118 զբոսաշրջիկ, 2.4%-ով ավելի նախորդ տարվա ցուցանիշից. ԱՎԾ
ՀասարակությունՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016թ. հունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 501 118 զբոսաշրջիկ: Ըստ վիճակագրության՝ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 2.4%-ով:
ԱՎԾ-ի վերջին հաշվետությամբ՝ 2016թ. հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 470 693 մարդ կամ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.2%-ով: