Լուսաշող-Վեդի ավտոճանապարհին «Mercedes»-ը կողաշրջվել և ընկել է ձորը
Հասարակությունshabat.am-ը գրում է.
Օգոստոսի 28-ին, ժամը 04.32-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Լուսաշող-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի 08 UL 814 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Ա. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և ընկել ձորը (մոտ 100 մ). տուժածներ չկան: