Ողնաշարավոր կենդանատեսակների վերացման տեմպերն արագացել են
ՀասարակությունLragir.am-ը գրում է.
Մեխիկոյի ազգային ինքնավար համալսարանի ու ամերիկյան մի քանի համալսարանների գիտնականները համատեղ հետազոտություն են կատարել ու պարզել, որ ողնաշարավոր կենդանիների վերացման տեմպերն ավելացել են մի քանի տասնյակ անգամ, տեղեկացնում է Sciences Advances ամսագիրը:
Ողնաշարավորների վերացումը, ըստ մասնագետների, մարդու գործունեության հետևանք է:
Հետազոտողները եզրակացության են եկել, որ նախքան անթրոպոգենեզը (մարդու ծագման ժամանակաշրջան) 100 տարին մեկ ողնաշարավորների երկու տեսակ է անհետացել: 20-րդ դարում այդ թիվը հասել է 114-ի:
Մասնագետների հաշվարկների համաձայն, մարդկությունը ներկայում ապրում է տեսակների զանգվածային վերացման 6-րդ ժամանակաշրջանում: Առաջին շրջանը 252 միլիոնի տարի առաջ է եղել, երբ ոչնչացել է ծովային կենդանիների 96%-ը, ողնաշարավորների 70%-ը: Ներկայում անհետացման սպառնալիքի տակ են կաթնասունների 25%-ը: