Թրամփը խոստացել է նախագահության առաջին իսկ օրվանից ԱՄՆ-ից արտաքսել բոլոր ապօրինի ներգաղթյալներին
HeaderԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է իր ընտրվելու դեպքում Ամերիկայից արտաքսել հարյուր հազարավոր ապօրինի ներգաղթյալների, որոնք հանցագործություն են իրականացրել երկրի տարածքում:
«Առառջին իսկ օրվանից ես կսկսեմ որքան հնարավոր է արագ արտաքսել ապօրինի ներգաղթյալ-հանցագործներին այս երկրից, ներառյալ հարյուր հազարավոր այն ներգաղթյալներին, որոնց բանտից ազատ են արձակել Օբամա-Քլինթոն ադմինիստրացիայի ժամանակ»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալ Այովա նահանգում:
Նա նաև հավելել է, որ մտադիր է ամրացնել երկրի սահմանները ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով: Նա մտադիր է ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ պատ կառուցել: