Եղունգի լաքով արված զգեստների էսքիզներ, որոնք ապշեցնում են իրենց գեղեցկությամբ (լուսանկարներ)
Lifeshabat.am-ը գրում է.
Սինգապուրում բնակվող նկարչուհի Չեն Քլեյրինը զբաղվում է եղունգի լաքի միջոցով իր սիրելի զգեստների էսքիզների ստեղծմամբ, հաղորդում էBoredpanda.com-ը:
Աղջկա խոսքով` եղունգի լաքն իր սիրելի հարդարման միջոցներից է, որովհետև այն իր փայլով նոր կյանք է տալիս եղունգներին:
Նկարչուհին նշում է, որ լաքի հնարավորություններն ուսումնասիրելուց հետո ինքը սկսել է դրանով նկարել ոչ միայն եղունգների ու թղթի, այլև` ջրի վրա, ինչը շատ բարդ, բայց, միևնույն ժամանակ, հետաքրքիր գործընթաց է, որը թույլ է տալիս իր երազանքներն իրականացնել արվեստի և ինքնարտահայտման միջոցով:
















