Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 281-ի
HeaderԻտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 281-ի: Այդ մասին հաղորդում է Rai News հեռուստաալիքը՝ հղում անելով Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությանը:
Ըստ վերջին տվյալների՝ 388 մարդ հոսպիտալացվել է և ավելի քան 2.5 հազարը մնացել է առանց կացարանի:
Իտալական իշխանությունները որոշում են կայացրել օգոստոսի 27-ը սգո օր հայտարարել:
Ավելի վաղ հաղորդվում էր երկրաշարժի հետևանքով 278 զոհի մասին: