Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողը ГАЗ 66-ով անտառամիջյան ճանապարհին գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Ենոքավան գյուղի բնակիչ, 30-ամյա Վահրամ Օրդինյանը իր վարած ГАЗ 66 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Ենոքավան գյուղի անտառամիջյան հատվածում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Օրդինյանն ու ուղևորներ, նրա համագյուղացի՝ 54-ամյա Համլետ Վարդանյանը և Գետահովիտ գյուղի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Ավելին` սկզբնաղբյուր կայքում