Հունգարիան պլանավորում է երկրի հարավում երկրորդ արգելափակոց կառուցել
ՄիջազգայինԲուդապեշտում նախատեսում են երկրի հարավում երկրորդ արգելափակոցը կառուցել: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
«Երկրի հարավային սահմանին եւս մեկ արգելափակոցը կխոչընդոտի միգրանտների ներթափանցմանը»,-նրա խոսքն է մեջբերել Reuters գործակալությունը:
Հուլիսի 5-ից Հունգարիան Սերբիայի եւ Խորվաթիայի հետ սահմաններին անվտանգության ուժեղացված միջոցներ է ներդրել: Դրանք ենթադրում են սահմանի երկայնքով 8-կիլոմետրանոց բուֆերային գոտու ստեղծում, որի տարածքում փախստականների շարժը կկասեցվի եւ նրանք կվերադարձվեն տարանցման կետեր, որտեղ կարող են իրենց փախստականի կարգավիճակ տրամադրելու հայց ներկայացնել:
Բուֆերային գոտում վերահսկողություն իրականացնելու համար Ներքին գործերի եւ Պաշտպանության նախարարություններին լրացուցիչ անձնակազմ, ուղղաթիռներ եւ ջերմային տեսանելիության սարքեր են տրամադրվել: Տեղեկությունների համաձայն՝ ապօրինի միգրացիայի դեմ պայքարի համար ընդհանուր առմամբ ներգրավվել է տարբեր գերատեսչությունների գրեթե 10 հազար աշխատակից: