Ուկրաինայի Գերագույն ռադան կքննարկի քարոզչական բնույթի ռուսական գրքերն արգելելու հարցը
HeaderՈւկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն հայտնել է, որ կառավարությունը Գերագույն ռադա օրինագիծ կներկայացնի, որով կարգելվեն քարոզչական բնույթի ռուսական գրքերը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Կառավարության որոշումը կլինի սեպտեմբերին, եւ դրանից հետո մենք անմիջապես այն կներկայացնենք խորհրդարան»,-ասել է նա:
Կիրիլենկոն ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնությունը «հստակ սահմանափակումներ է դնում քարոզչական բնույթի ռուսական գրքերի համար, ոչ մտավոր, ոչ գիտական, այսինքն այն գրքերի համար, որոնք չեն ճանաչում ուկրաինական պետությունը, ընդհանրապես կարծիքի ու ընդհանրապես, գոյության իրավունք չեն տալիս ուկրաինացի ժողովրդին»: