2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագnւթյունները. Կանադայի վարչապետ Գերիներ են փոխանակվել Եվրամիությունը ձգտում է Հայաստանը վերածել իր ֆորպnuտի. ՌԴ ԱԳՆ Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում է. ազատոճայինների արդյունքները ԵԱ-ի մեկնարկային օրը Հայտնի է՝ երբ տեղի կունենա Աննա Աբաջյանի հուղարկավորությունը Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»


Ինչ անակնկալ մատուցեց «Նարեկացի» նվագախումբը զինվորներին

Մշակույթ

Չորս համերգ՝ երկու օրում:

«Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը յուրահատուկ համերգային ծրագրով հանդես եկավ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում տեղակայված N զորամասում, ամենամյա «Մեղրի և հատապտուղների փառատոնին» և Բերդ քաղաքի մշակույթի տանը:

Առաջին համերգը տեղի ունեցավ «Մեղրի և հատապտուղների փառատոնին» , փառատոն, որը տարածաշրջանի (այն ներառում է Բերդ քաղաքը և հարակից 16 գյուղը) յուրահատուկ միջոցառումներից է, եթե ոչ միակը, որը 1-2 օրով փոխում է առկա մթնոլորտը՝ տոն դարձնելով տեղի բնակչության առօրյան:

Այնուհետև Չինարի գյուղում տեղակայված N զորամասում մեկ ժամ տևած համերգն անցավ մի շնչով, հոտնկայս երկար ծափահարություններով։ Ժողովրդական մեղեդիներից հետո SOAD-ի “Aerials” ստեղծագործությունը ժողովրդական գործիքների կատարմամբ մեծ հիացմունք առաջացրեց բոլորի մոտ:

Վերջում կար նաև անակնկալ հատուկ զինվորների համար՝ «Մեր անունն է հայկական բանակ» երգի կատարումը, որը մեծ ոգևորություն առաջացրեց զինվորների շրջանում: Նվագախումբը, ներդնելով իր ամբողջ ներուժն ու եռանդը, զինվորներից ստացավ էլ ավելին:

Հաջորդ օրը՝ օգոստոսի 22-ին, նվագախումբը երկու համերգային ծրագրով հանդես եկավ սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տանը. մեկը՝ հատուկ զինվորների համար, մյուսը` բերդցիների: 

Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ տեր Արամ քահանա Միրզոյանը.

 

- Ամեն վայրկյան մտածում ենք հայ զինվորի մասին: Հասկանում ենք, որ ըստ էության, մենք համազգային բանակ ենք, զինվոր ենք, գուցե դատապարտված ենք դրան, գուցե մեր ուժը դրա մեջ է… Անպարտելի է այն ազգը, որը միասնական է ոտքի կանգնում… Երեկ զորամասի համերգից հետո ինձ է զանգահարել զորամասի հրամանատար փոխգնդապետ Հարություն Խառատյանը և իր հիացմունքի, զորքի ոգևորվածության ու նվագախմբով հիացած լինելու մասին է խոսել…

Սիրելի՛ զինվորներ, հարգարժան պարոն Հարությունյանը մեծ և ահռելի աշխատանք է կատարում հայ մշակույթի բնագավառում: Ուզում եմ ասել, որ այսօր երկու կարևոր սահմանապահ հանդիպել են իրար՝ զինվորները, ովքեր թշնամուն են դիմակայում, և «Նարեկացի» նվագախումբը, որը պահպանում է հայ արվեստի մաքուր սահմանը: Դուք պահում եք կարևոր արժեքներ, և դուք այսօր իսկապես պետք է ցույց տաք, թե որն է մեր մաքրամաքուր և ջինջ մշակույթը:

Մենք հպարտության զգացում ունենք այն բանի համար, որ, ապրելով մայրաքաղաքում, ձեր սիրտը բաբախում է զինվորի հետ, զինվորի կողքին, առաջնագծում... Իսկապես, շատ ուրախ եմ այսօրվա համար, մենք շատ ուրախ ենք՝ Արտեմ Խաչատուրին տեսնելու համար, մենք պետք է միասնական ուժով ցույց տանք, թե որն է իրականը, որն է հայկականը, որն է գեղեցիկը, քանի որ ինչ որ գեղեցիկ է, աստվածային է…: Համերգի ավարտին զորամասի հրամանատարությունը միությանն անակնկալ մատուցեց. հայոց բանակի հանդեպ տածած բացառիկ վերաբերմունքի համար շնորհակալագիր շնորհվեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանին, ինչպես նաև Արևիկ Համբարյանին՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման և զորամասի անձնակազմի հոգևոր ու բարոյական արժեքների ամրապնդման համար:

Եվս մեկ անակնկալ եղավ. Բերդի Մշակույթի տան տնօրեն Տանյա Մելիքյանը նվագախմբին կոնտրաբաս նվիրեց, ինչը մեծագույն ոգևորվածությամբ և սիրով ընդունեց «Նարեկացի» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրը՝ հայտնելով իր խորին շնորհակալությունը:

«Նարեկացի» նվագախմբի համերգաշարն իր խոսքով եզրափակեց Նարեկ Հարությունյանը.

-Այս երկու օրվա չորս համերգը տեղի ունեցան չքնաղ մի հրեշտակի՝ Արևիկ անունով մի աղջկա շնորհիվ. շաբաթներ առաջ նա եկավ «Նարեկացի» արվեստի միություն և ասաց՝ ինչ լավ կլինի, որ «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը ելույթ ունենա զինվորների համար: Մենք իսկույն համաձայնեցինք, որովհետև մեզ համար պատիվ է ձեզ մատուցել այն, ինչը հայկական է, ազգային է, ժողովրդական է, մաքուր է: Մեծ սիրով է արվում այս ամենը, և առավել պարտավորված ենք զգում մեզ, երբ զինվորի առջև ենք գտնվում: Ամեն վայրկյան կարող է փոխվել Հայաստանի ճակատագիրը: Դուք եք պահապանները, և եթե չլինեն փոքրիկ նժդեհներ, կյանքը կկանգնի, մենք չենք լինի: Դուք եք վահանը հայ ժողովրդի: Մյուս տարի անպայման նորից կգանք, բերդցինե՛ր:

Նշենք, որ Բերդ քաղաքը իր տասնհինգ գյուղերով հանդիսանում է ամենաերկար սահմանը հարևան երկրի հետ: Այդ իսկ պատճառով այն բացառիկ կարևոր նշանակություն ունի Հայաստան աշխարհի տարածքային ամբողջականության պահպանման համար: Դրանով է բացատրվում «Նարեկացի»  արվեստի միության բացառիկ վերաբերմունքը հատկապես այդ տարածաշրջանի նկատմամբ, և այն լինելու է շարունակական:

 
 
 

 

Ռումինիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին դրոնի ընկնելու պատճառովԿԳՄՍՆ-ն փոփոխություն է առաջարկում աշակերտական խորհուրդների ձևավորման ընթացակարգումԱՄՆ-ը վերսկսում է գնդակահարությամբ մահապատիժներըԱդրբեջանն Ուկրաինային հինգ ուղեւորատար ավտոբուս է նվիրելԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՓեզեշքիանը կոչ է արել Իրանի քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան8 նշան, որ խոսում են վահանաձև գեղձի խնդրի մասինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավորԳարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնՆյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԱյս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանՀրապարակում մեկնարկել է «Խաղաղության ձայնը» խորագրով համերգըՌուսաստանը փոխում է անձնագրերի կանոններըՓողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանԱհա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն Մարուքյան«Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Ով էր ծեծի ենթարկել և մահվան հասցրել մեկ տարեկան երեխային․ Զոքանչը փեսայի դեմ ցուցմունք է տվելԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԶելենսկին հայտնել է Ադրբեջանի հետ 6 փաստաթուղթ ստորագրելու մասինԱնընդհատ անտրամադիր էր, տղայի մասին էր մտածում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի մայրիկի հոգեհանգիստն էԾովահենները Սոմալիի ափերի մոտ պակիստանյան շահերին առնչվող վառելիք տեղափոխող լցանավ են զավթելՈւժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԱմեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ ԿարապետյանԿառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար Իշխանությունը մաքրում է ցեղասպան թուրքի անունը. Էդմոն ՄարուքյանԵթե այս իշխանությունը մնա, թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները Խոստացված պայքարը կոռուպցիայի դեմ տապալվեց, գազի գինն էլ չնվազեց․ Արմեն ՄանվելյանԱյս իշխանությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքը մեկ դրամ է գնահատում․ Արեգ ՍավգուլյանԵրկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունը Ամբողջ հայ ազգը գիտի, որ դուք ընկալելիության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունեք. Ալիկ ԱլեքսանյանԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Թուրք-ադրբեջանական ծաղր՝ Հայոց ցեղասպանությանը ԵՄ-ն ստիպված կլինի նոր վարկ վերցնել Ուկրաինայի համար 2027 թվականին. WSJ Վարչախմբի էժանագին քայլը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պատշգամբի էլեկտրակայան. Pii Energy-ն ներկայացրել է տան էներգետիկ համակարգը՝ 1.2 կՎտ հզորությամբ միացվող արևային վահանակներով Ռուսաստանից դժգոհում են ԵՄ նոր առաքելության կապակցությամբ Ի՞նչ ուղերձ է փորձում փոխանցել մեր ժողովրդին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը. Էդմոն ՄարուքյանԱյս իշխանությունը տապալված է, նրանց նպատակը չիրականացավ․ Մենուա ՍողոմոնյանԸմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ազատ ոճային ըմբիշներ Զելենսկին առաջին անգամ ժամանել է Ադրբեջան և Գաբալայում հանդիպել Ալիևի հետ Այսօր Հայաստանում հստակ քայլերով ձևավորվում է պետության nչնչացմանը ծառայող հասարակական մոդել․ Վահե Հովհաննիսյան Մեր ամեն մի եթերը հանրահավաք է. Էդմոն ՄարուքյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՄեր պարտքն է ամեն օր ներդնել մեր ուժն ու հնարավորությունները, որպեսզի ապագա սերունդներին փոխանցենք ավելի բարեկեցիկ և կայուն հայրենիք. Գ. Ծառուկյան
Ամենադիտված