Էրդողանն ու Բայդենը հանդիպել են փակ դռների հետևում
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Այս մասին հայտնել է NTV հեռուստաընկերությունը:
Հանդիպումն անցկացվում է փակ դռների հետևում: Հանդիպման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ:
Բայդենը գտնվում է Անկարայում մեկօրյա այցով: Ավելի վաղ նա այցելել էր թուրքական խորհրդարան, հետո հանդիպել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: