Վանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Հունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ


«Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը ամբողջությամբ բացահայտված չէ». իրավապաշտպաններ

Հասարակություն

«Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը ամբողջությամբ բացահայտված չէ». այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը նման տեսակետ հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը, որի համաձայն Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման:

«Միայն մեկ Պերմյակովի պատժի ենթարկելով' չեմ համարում, որ սպանությունը բացահայտված է, և վտանգը, որ ռուսական ռազմաբազայից կարող են նման ոտնձգություններ լինել ՀՀ քաղաքացիների կյանքի, առողջության նկատմամբ, կա»,-ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանի գնահատամամբ՝ Ավետիսյանների սպանության փաստով քննությունը իրականացվել է կոպիտ խախտումներով և ՀՀ քննչական մարմինը հնարավորություն չի ունեցել լիարժեք իրականացնել քննությունը: Նրա խոսքերով՝ դա խոչընդոտվել է Ռուսաստանի Դաշնության քննչական մարմնի կողմից՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քրեական գործի հարուցմամբ:

«Անդրադառնանք ռուս-հայկական պայմանագրի դրույթներին, որ եթե ռուսական ռազմաբազայի ծառայողը հանցագործություն է կատարում ռուսական ռազմաբազայի տարածքից դուրս, ապա այդ փաստով պետք է քրեական գործ հարուցի ՀՀ քննչական մարմինը: Սա խոչընդոտող գործոն է, որովհետև քննչական այն գործողությունները, որոնք իրականացվել են ՌԴ քննչական մարմնի կողմից, նրանցում Ավետիսյանների իրավահաջորդները ներգրավված չեն եղել, բացի այդ քննչական փորձարարությունը, որը գրված էր, որ պետք է կատարվեր Ավետիսյանների տանը, չի կատարվել, կատարվել է մակետի վրա»,-ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանը նշեց ևս մեկ հանգամանք, ըստ որի' ՌԴ-ից քրեական գործը հանձնվում է ընդամենը մի գրությամբ, սակայն ՀՀ օրենսդրության համաձայն 'չկա որևէ նորմ, համաձայն որի' երկու երկրների կողմից նույն փաստի վերաբերյալ քրեական գործերը միացվեն իրար. «Այդ տեսակետից կասկածելի է դառնում ամբողջ ապացուցողական մասը»:

Սաքունցը նշեց նաև, որ այդպես էլ հայտնի չի դարձել, թե Պերմյակովն ինչպես է հայտնվել Ավետիսյանների տանը, նաև հայտնի չի, թե ինչպես է նա Ավետիսյանների տնից հայտնվել Բայանդուրի սահմանակետի մոտ:

«Դատարանը ջանքեր չգործադրեց գործով կարեւոր վկաներին դատարան բերման ենթարկելու համար, եւ ռուսական ռազմաբազայի հրամանատարության պատասխանատվության հարցին ընդհանրապես չանդրադարձան: Ոստիկանությունն էլ առանձնապես ջանքեր չի գործադրել մասնավորապես Պերմյակովին հայտնաբերելուց հետո վերադարձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության հսկողության ներքո: Ավելին՝ դատարանը հանձնվեց ռուսական ռազմաբազայի հսկողությանը»,-հավելեց Սաքունցը:

Նա նաև հիմնավոր չի համարում Պերմյակովի' Ավետիսյանների տանը հայտնվելու շարժառիթը և պնդում է, որ սպանության շարժառիթը բացահայտված չէ. «Նախաքննության մարմնի կողմից ձևակերպվել է, որ 6000 դրամի համար մտել է տուն, Թուրքիայով Ռուսաստան գնալու համար: Հիմնավոր չէ, դրամը Թուրքիայում ի՞նչ էր անելու»:

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, որ ակնհայտ էր, որ Վալերի Պերմյակովը պետք է մեղավոր ճանաչվեր:

«Ես կարծում եմ, որ դատավարության հիմնական նպատակը պետք է լիներ, որ հետագայում նման հանցագործությունները բացառվեին: Մենք գիտենք, որ Ռուսաստանի Դաշնության զինվորների կողմից բազմաթիվ հանցագործություններ են կատարվել այդ թվում՝ ծանր, սպանություններ նաեւ: Դա պատահական չէ, որովհետեւ հատկապես այս գործի քննության ընթացքում էլ պարզ դարձավ, թե ինչպես են ընտրվում զինվորները, որոնք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն: Հայաստանը աքսորավայր է ռուս զինվորների համար: Հայաստանի Հանրապետություն տեղափոխվում են այն զինվորականները, որոնք խնդիրներ են ունեցել Ռուսաստանի Դաշնությունում՝ դասալքություններ, տարբեր տիպի հանցագործություններ, որոնք ամենավատ զինվորականներն են եղել, այդ կապակցությամբ էլ իրենք տեղափոխվում են ՀՀ: Պերմյակովը, որն ուներ առողջական շատ լուրջ խնդիրներ, որն 8 անգամ դասալքություն էր կատարել, բազմիցս տարբեր հոգեբուժական բաժանմունքներում բուժում էր ստացել, եւ Ռուսաստանի Դաշնությունում նրան արգելվել էր զենք կրել: Չգիտես՝ ինչու՝ տեղափոխվել էր ՀՀ, եւ նրան տրամադրվել էր զենք: Նրան արգելվել էր զենք կրել այն իմաստով, որ բժիշկը գտել էր, որ նրա համար մարդկային կյանքը որեւէ արժեք չունի»,-ասաց Սահակյանը:

Ըստ նրա՝ գործով դատավորը շատ զգուշավոր էր Ռուսաստանի դեմ կայացնելիք իր որոշումներում եւ անդրադարձ չի կատարել այն հանգամանքին, թե ինչու պատասխանատվության չենթարկվեցին այն ռուս պաշտոնյաները, որոնք Պերմյակովին զորակոչել էին բանակ եւ զենք էին տրամադրել նրան:

«Իհարկե՛, Հայաստանի Հանրապետության դատարանը չէր կարող նրանց դատել, դա պետք է Ռուսաստանի Դաշնությունն աներ, որը չէր արել եւ կարճել է այս գործերը: Սակայն, Հայաստանի Հանրապետության դատարանը պետք է փաստեր այն ծնող պատճառները, որոնց թվում նաեւ դա էր, որի արդյունքում նման հանցագործությունը հնարավոր դարձավ»,-հավելեց Սահակյանը:

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արտավազդ Կիվիրյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, որ խնդիրը ոչ միայն Պերմյակովի նկատմամբ ինչ-որ տեսակ պատժատեսակ սահմանելն էր, այլ նաեւ բոլոր այն մարդկանց բացահայտելը, որոնց գործունեության կամ անգործության պատճառով տեղի ունեցավ նման հանցագործություն:

Նա նշեց, որ իրենք քաղաքացիական հայց են ներկայացրել դատարան, որը դատարանը վարույթ է ընդունել եւ որպես քաղաքացիական հայցվոր ճանաչել է տուժողների իրավահաջորդներին, իսկ պատասխանող՝ Ռուսաստանի Դաշնությանը:

«Դատարանը հետաձգեց դատական նիստը 1 ամիս ժամկետով, որպեսզի թարգմանի եւ ուղարկի Ռուսաստանի Դաշնություն, որ Ռուսաստանի Դաշնությունը դիրքորոշում արտահայտի: Սակայն, 1 ամիս հետո դատական նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ այդ հայցադիմումը հրաժարվում է վարույթ ընդունել: Այստեղ միայն հարցն այն չէ, որ ինքը Ռուսաստանի Դաշնության դեմ չի ուզում քննել գործ, այո՛, այդ փաստը կա, բայց ինչո՞ւ: Որովհետեւ քաղաքացիական հայցի հենց փաստական հիմքում դրվել էին այդ հանգամանքները, որ տեղի են ունեցել դասալքության դեպքեր, ռուսական կողմի մեղավորության փաստական հանգամանքները հիմնավորող փաստեր են դրվել, եւ եթե քաղաքացիական հայցն ընդունվում է վարույթ, դատարանը ստիպված էր անդրադառնալ այդ հանգամանքներին, այդ փաստերին պարտավոր էր գնահատական տալ»,- ասաց Կիվիրյանը:

Նա ընդգծեց, որ իրենք դժգոհ են դատարանի գործելաոճից, որ դատարանը չունեցավ այն կամքը եւ չցանկացավ Ռուսաստանի Դաշնության դեմ քննարկել այդ հարցը: Այդ որոշումը բողոքարկվել է, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը առանց քննության է թողել՝ պատճառաբանելով, որ այդ որոշումը ենթակա չէ բողոքարկման: Ներկայացվել է նաեւ վճռաբեկ բողոք:

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո Եկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia ResourcesՎանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՀունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Մեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններինԻրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ) Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Գերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հարցում Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա Ղահրամանյան75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԹուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միությունՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով
Ամենադիտված