Ծնողների արյան թարմությունն ազդում է ապագա երեխայի սեռի վրա. գիտնականներ
LifeMed.tert.am-ը գրում է .
Երբ զույգը սկսում է մտածել երերխա ունենալու մասին, նրանք հաճախ ինչ-ինչ պատճառներով մտածում են կոնկրետ սեռի երեխայի մասին: Գոյություն ունեն տարբեր խորհուրդներ, ինչպես ժողովրդական, այնպես էլ բժշկական, որոնք օգնում են ազդել ապագա երեխայի սեռի վրա:
Սակայն վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ կա ևս մի միջոց` երեխայի սեռը նախապես պլանավորելու համար: Անհրաժեշտ է պարզել, թե որքան թարմ է ապագա ծնողների արյունը: Տղամարդկանց արյունը թարմացվում է 4 տարին մեկ անգամ, իսկ կանանցը` 3 տարին մեկ անգամ: Սակայն արյուն հանձնելու դեպքում տեղի է ունենում չնախատեսված թարմացում:
Բժիշկների պնդմամբ` եթե բեղմնավորման պահին տղամարդու արյունն ավելի թարմ է, ապա մեծ է տղա երեխայի ծնվելու հավանականությունը, իսկ եթե ավելի թարմ է կնոջ արյունը` աղջկա: