Աննա Վինտուրն արձագանքել է Քենդել Ջեների նկատմամբ քննադատությանը (լուսանկարներ)
LifeLife.tert.am-ը գրում է .
Աննա Վինտուրը արձագանքել է Քենդել Ջեների անվան շուրջ ողջ ամառվա ընթացքում պտտվող խոսակցություններին: Հիշեցնենք, որ 90-ականների սուպերմոդել Ստեֆանի Սեյմուրը Vanity Fair ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Քենդել Ջեներին ու Ջիջի Հադիդին չի կարելի Կլաուդիա Շիֆերի, Քրիստի Տարլինգթոնի և Նաոմի Քեմփբելի հետ նույն շարքում դասել, քանի որ Քենդելն ու Ջիջին ոչ թե սուպերմոդելներ են, այլ սոցցանցերի աստղեր: Ճիշտ է, Ստեֆանին հետո հրաժարվել է այդ խոսքերից:
Ամերիկյան Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը որոշել է աջակցել Քարդաշյան-Ջեներ ընտանիքի 20-ամյա ներկայացուցչին և իր տեսակետն է արտահայտել այդ հարցի շուրջ:
«Քենդելի տարբեր լինելու տաղանդը հիշեցնում է ինձ հիասքանչ Լինդա Եվանգելիստային, ով կարողանում էր իրարից լիովին տարբեր կերպարներ ստանալ: Ժամանակակից նորաձևությունը պահանջում է զանազանություն ամեն ինչում»,- հայտարարել է նորաձևության աշխարհի ամենահեղինակավոր անուններից մեկը: 

