Հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանը կմնա կալանքի տակ
Ուշադրության կենտրոնումՔիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Ըստ փաստաբանի՝ դատավորը Անդրիաս Ղուկասյանին հարցրել է, թե արդյոք ազատ արձակվելուց հետո նա կրկին կզբաղվի քաղաքական գործունեությամբ, որին Ղուկասյանը պատասխանել է՝ այո:
Նշենք նաև, որ Անդրիաս Ղուկասյանը դեռևս շարունակում է հացադուլը: