Բրյանսկում պատուհանից դուրս են նետել հայ երիտասարդի
Ուշադրության կենտրոնումԲրյանսկում օգոստոսի 21-ին առավոտյան ժամը 6-ի սահմաններում բնակարաններից մեկի պատուհանից դուրս են նետել հայ երիտասարդի:
Այդ մասին հաղորդել է Բրյանսկի տեղեկատվական գործակալությունը:
Վերջինիս տեղեկություններով՝ մինչ դեպքը երիտասարդը ծեծի է ենթարկվել: Տուժածը հոսպիտալացվել է և այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Իրավապահ մարմինները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները: