Նազենի Հովհաննիսյանը ներկա կլինի Փարիզում կայանալիք հայկական մրցանակաբաշխությանը
LifeՀայկո, Քրիստինե Պեպելյան, Սոնա, Էրիկ եւ Իվետա Մուկուչյան... այս ցուցակին ավելացավ նաեւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի անունը։ Եվ հենց նրանց կարելի է տեսնել 2017-ի մարտին Փարիզում կայանալիք «Armenian Europe Music Awards» մրցանակաբաշխությանը։
Ի տարբերություն երգիչ-երգչուհիների, հավանաբար Նազենին անվանակարգերում առաջադրված չի լինի։ Նրան է վստահվելու երեկոն վարելու պատասխանատու գործը։
«Վերջապե՜ս։ Անհամբերությամբ ենք սպասում այս գեղեցիկ ու նորաշունչ իրադարձությանը։)) Եվրոպայի երաժշտասեր հայությանը հանդիպել «Զենիթ» սրահում մեծագույն հաճույք է և, իհարկե, մեծ պատասխանատվություն։ Վստահ եմ, որ Armenian Europe Music Awards PARIS Zenith 2017-ի պատասխանատուներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ օրը բոլորիս համար դարձնեն հիշարժան։ Շնորհակալ եմ վստահության ու հրավերի համար։))) Կհանդիպենք դրական էմոցիաների «Զենիթ»- ում»,- գրել է վերջերս Սիցիլիա ուղեւորված Նազենին։