Հեղինակավոր VOGUE-Ն անդրադարձել է հայ դիզայների ստեղծած պայուսակներին (լուսանկարներ)
LifeWnews.am-ը գրում է .
Ալեքսանդր Սիրադեղյանի անունը վաղուց fashion հանրության մոտ ասոցացվում է գեղեցիկ ու նրբագեղ կոշիկների հետ: Հայազգի դիզայներին Wnews.am-ն արդեն ներկայացրել է Հայ դիզայների ստեղծած կոշիկները՝ հեղինակավոր Vogue–ի ուշադրության կենտրոնում նյութում: Այս անգամ Vogue-ն անդրադարձել է Alexander Siradekian բրենդի ստեղծած պայուսակներին:

Vogue Fashion’s Night Out -ի ընթացքում դիզայները ներկայացրել է իր դեբյուտային պայուսակների հավաքածուն: «Պոչավոր պայուսակներ»,-այսպես է բնութագրում Vogue-ը Ալեքսանդր Սիրադեղյանի ստեղծած պայուսակները: Noel կոչվող հավաքածուն (ֆրանսերեն Սուրբ ծնունդ բառից) հրաշալի լրացնում է Alexander Siradekian բրենդի կոշիկները:










