Պայթյուններ Թաիլանդի հարավում. մեկ զոհ, ավելի քան 30 վիրավոր
HeaderԹաիլանդի հարավում տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով մեկ մարդ Է զոհվել, եւս 30-ը՝ վիրավորվել, հաղորդում Է BBC-ին: Վիրավորներից մեկն օրհասական վիճակում Է:
Պայթյունները տեղի են ունեցել օգոստոսի 23-ի ուշ երեկոյան Փաթանի ոչ մեծ առողջարանային քաղաքում: Առաջին պայթյունը որոտացել Է հյուրանոցներից մեկի ավտոկայանում, ըստ որում, ոչ ոք չի տուժել, նշել է տեղի ոստիկանությունը:
«Երկրորդ անգամ պայթել է բեռնատարը, որը կայանված է եղել հյուրանոցի մուտքի մոտ՝ կարաոկե-բարի եւ մերսման սալոնի դիմաց: Դրա հետեւանքով մեկ մարդ Է զոհվել եւ 30-ը վիրավորվել»,- մեջբերում է Reuters-ը ոստիկանության ներկայացուցչին:
Երկու շաբաթ էլ չկա, ինչ Թաիլանդի հարավի առողջարանային քաղաքներում տեղի ունեցան մի շարք նման պայթյուններ, որոնց զոհ դարձավ առնվազն չորս մարդ: Ոստիկանությունում հայտարարել են, որ պայթյունները կարող են կապված լինել երկրի հարավում գործող ապստամբական խմբերի հետ: