Մինսկում ոստիկանն ինքասպանություն է գործել պարտականությունները կատարելիս
ՄիջազգայինՄինսկում ոստիկանն ինքասպանություն է գործել պարտականությունները կատարելիս: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ ոստիկանին անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, սակայն գիտակցության չգալով՝ նա մահացել է: Նախնական տվյալներով հաղորդվում է, որ ինքնասպանոթւյան պատճառը կապ չունի ծառայության հետ:
Վերջին օրերի ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ իրավապահ մարմիների ներկայացուցիչները պարտականությունները կատարելիս ինքնասպանություն են գործում: Առավոտյան եւս ոստիկանության ստորաբաժանումներից մեկում հայտնաբերվել էր 34-ամյա քննչի մարմինը: Ըստ գործակալության տեղեկությունների' քննիչը ինքնասպանությունից առաջ տեսանյութ էր հրապարակել սոցցանցում՝ ներկայացնելով իր բողոքը ղեկավարության դեմ: