Սպիտակ մատնահարդարում. 20 գաղափար ամառվա համար
LifeՍպիտակ լաքը հազվադեպ են ընտրում եղունգներն ամբողջությամբ պատելու համար, հիմնականում այն օգտագործում են ֆրանսիական մատնահարդարման համար: Սակայն իրականում սպիտակ գույնը բավականին ոճային է նայվում և սազում յուրաքանչյուր հագուստի հետ:
Ահա 25 գաղափար սպիտակ մատնահարդարման համար․
«Մերկ» սպիտակ մատնահարդարում
Այս տարի նորաձև է «մերկ» մատնահարդարումը, երբ երևում է եղունգի բնական գույնը և մասամբ օգտագործվում է թափանցիկ լաքը, որը շատ լավ է համադրվում սպիտակ գույնի հետ: Այդպիսի մատնահարդարումը աննկատ չի մնա: Ճիշտ է, ամեն դեպքում մի փոքր կարիք կլինի երկարացնել եղունգները: Կարճ եղունգների վրա «մերկ» մատնահարդարումը այդքան էլ տպավորիչ չէ:









Սպիտակը՝ նկարով
Սպիտակ գույնը նեյլ-արտի լավագույն հիմքն է: Ծաղիկներ, գծեր, ամեն ինչ կարելի է անել ըստ ձեր ցանկության: Սակայն ավելի լավ կլինի կենտրոնանալ շատ լակոնիկ նկարների վրա և ընտրել մինիմալիստական ոճն ու շատ չտարվել գունային երանգներով՝ սևը և սպիտակը միասին կատարյալ են նայվում:








Փայլերով
Եթե նույնիսկ ձեզ դուր չի գալիս փայլերով մատնահարդարումը, սպիտակ գույնի համադրությամբ այն ձեզ գեղեցիկ կթվա: Բաց ֆոնի վրա փայլերն այդքան էլ արտահայտիչ չեն նայվում, այլ թեթևակի տոնական տեսք են տալիս մատնահարդարմանը:



Աղբյուր` LADYNEWS.am