Անուշիկ Մանուկյանի 23-ամյակը Փարիզում եւ ամուսնու նվերը
LifeBravo.am-ը գրում է .
Անուշիկ Մանուկյանը 23-ամյակը նշել է մեկ օր ուշացմամբ: Ամուսնությունից հետո Փարիզում բնակություն հաստատած պարուհի-մոդելը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ տարեդարձի օրը ստիպված է եղել անցկացնել աշխատանքային մթնոլորտում եւ միայն հաջորդ օրը զվարճացել է ամուսնու՝ ռեփեր Robby El Sol-ի եւ ընկերների հետ:
«Սիրում եմ տոնել տարեդարձերս՝ անկախ նրանից, որ մեկ տարով եւս մեծանում եմ: Կեսգիշերից սկսած՝ զանգեր ու շնորհավորանքներ եմ ստացել: Հարազատ եղբայրս էլ Միացյալ Նահանգներից երկու անգամ զանգահարեց, բայց մեզ մոտ օրը դեռ չէր փոխվել: Միայն երրորդ անգամ ճիշտ ժամանակին բռնացրեց:)»,-պատմել է նա:

