երժ Սարգսյանը շնորհավորել է կաթողիկոսին
ՀասարակությունՆախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Վեհափա՛ռ Տեր,
Ի սրտե շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը ծննդյան 65-ամյակի առթիվ:
Բարձր գնահատանքի է արժանի Ձեր ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առավել զորացման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, աշխարհասփյուռ հայությանը մայր հայրենիքի շուրջ առավել համախմբման, համահայկական կարեւորագույն ծրագրերի իրականացման եւ եկեղեցաշինության ասպարեզում:
Աշխարհում առկա արդի մարտահրավերների պայմաններում անգնահատելի է Ձեր նպաստը միջեկեղեցական փոխգործակցության խորացման, սփյուռքահայության առջեւ ծառացող մարտահրավերներին դիմագրավելու խնդիրներում:
Վստահ եմ, որ ամենազոր Աստծո կամոք այսուհետ եւս կշարունակեք անմնացորդ իրականացնել Ձեր վեհ առաքելությունը` հանուն մեր ժողովրդի բարօրության եւ համազգային նպատակների իրականացման:
Մաղթում եմ Ձեզ արեւշատություն, ամենայն բարիք, եւ որ Բարձրյալի զորակցությամբ Ձեր հովվապետության հետագա տարիներին եւս շարունակեք հայրենանվեր առաքելությունը՝ ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հանուն Հայաստանի եւ համայն հայության իղձերի եւ վեհ նպատակների իրագործման»: