Աշխարհում եզակի օրինակով թողարկված Ferrari-ն (լուսանկարներ)
Ուշադրության կենտրոնում1980 թ.–ին եզակի օրինակով արտադրված Ferrari Pinin–ին մակնիշի 4 դռնանի ավտոմեքենան հանվել է վաճառքի։


Pinin կոնցեպտ սուպերքարը, որը եզակի օրինակով արտադրվել է Pininfarina ընկերության 50–ամյակի կապակցությամբ, համարվում է աշխարհում 4 դռնանի 8 Ferrari–ներից մեկը (մնացած 7–ը 456 GT Venice մոդելներն են, որոնք պատրաստվել են հատում Բրունեյի արքայազնի համար)։
Այս մոդելը պատկանում է Մոդենայից Գաբրիել Կանդրինին, ով այն ցանկանում էր վաճառել դեռևս 2011–ին, սակայն այդպես էլ չկարողացավ այդ հազվագյուտ մեքենայի համար գնորդ գտնել։ Այժմ նա նորից որոշել է փորձել բախտը` իր 1980 թ.–ի արտդարության Ferrari Pinin–ի համար պահանջելով 1 միլիոն 100 հազար եվրո։
1992 թ.–ին այս մեքենան գտնվում էր Pininfarina հավաքածուի մեջ, հետո վաճառվեց և դարձավ մասնավոր հավաքածուի մաս։ Այն ունի V12 5.0 լիտրանոց շարժիչ, որը ժառանգել է 512BB–ից և զարգացնում է 360 ձիաուժ հզորություն։














