Ռիո 2016.Գեորգի Կետոև նույնպես պարտվեց
ՍպորտՌիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում պայքարի դուրս եկավ Հայաստանի ներկայացուցիչ Գեորգի Կետոև:
Ազատ ոճի ըմբշամարտի 97 կգ քաշայինների պայքարի 1/8 եզրափակչում Կետոևը մրցակցեց Վրաստանը ներկայացնող Էլիզբար Օդիկաձեի հետ:
Կետոևը պարտվեց 1:8 հաշվով: Եթե մրցակիցը հասնի եզրափակիչ Գեորգի Կետոևը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն կստանա: