Մահացել է կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանը
ՀասարակությունՄահացել է կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանը։
Կյանքի ծաղկուն շրջանում, երբ տաղանդավոր կինոօպերատորը գտնվում էր իր կարիերայի ծաղկման շրջանում, աշխատում էր «Մոսֆիլմ» կինոստուդիայում, և հենց նոր էր ստեղծել ընտանիք և զավակ ունեցել, պարզվել էր, որ արյան լեյկեմիա ունի:
Նա Գերմանիայում քիմիոթերապիա էր ստանում, իսկ վերջին շրջանում բուժում էր ստանում Միացյալ Նահանգների առաջատար կլինիկաներից մեկում։
PressMedia.am-ը ցավակցում է Վարդան Զիլֆուղարյանի հարազատներին եւ ընկերներին՝ անդառնալու կորստի կապակցությամբ։