Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերը
HeaderԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն քննարկել են 2 երկրների ռազմավարական գործընկերության հարցերը: Այդ մասին ասված է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում, հայտնում է TASS-ը:
«Կողմերը նշել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը խորացնելու համար ամեն ջանք գործադրել շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը: Երկու երկրների ղեկավարները առանձին քննարկել են երկկողմ համագործակցությունը էներգետիկ ոլորտում»,- ասված է հաղորդագրությունում:
Բացի այդ' Պորոշենկոն «հաստատել է Ուկրաինայի կողմից աջակցությունը օրինական ընտրված նախագահին և Թուրքիայի հանրապետության կառավարությանը»' երկրում հեղաշրջման փորձի ենթատեքստում: