Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Սենսացիոն բացահայտում. Քրիստոսին սպանած իրական «Լոնգինի նիզակը» գտնվում է Հայաստանում (լուսանկարներ)

BlogNews.am-ը գրում է.

Քրիստոնեական աշխարհի ամենահայտնի ու արժեքավոր մասունքը Գայոս Կասսիոսի նիզակն է, որի հարվածով սպանվեց խաչված Հիսուս Քրիստոսը և որը պատմության մեջ հայտնի է, որպես «Ճակատագրի նիզակ»։ Աշխարհում այս մասունքից միանգամից մի քանի հատ կա, որոնցից առավել հայտնին պահպանվում էր Վիենայի թանգարանում ու եղել էր բազմաթիվ նվաճողների ձեռքերում, սակայն վերջերս բրիտանացի գիտնականների անցկացված անցկացված գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ Լոնգինի իրական նիզակը պահպանվում է Հայաստանում՝ Մայր Աթոռում, իսկ բոլոր մնացածները կեղծիքներ են։

Այո, հենց այս գեղարդով են Քրիստոսին մահացու հարված հասցրել շուրջ 2000 տարի առաջ։ Ավետարանում գրված է, որ զինվորներից մեկը նիզակը մխրճեց խաչված Քրիստոսի կողերի մեջ ու այդ զինվորը հարյուրապետ Գայոս Կասսիոսներ, ով հարվածելուց հետո ասաց. «Իսկապես, այս մարդն արդար էր»։ Ըստ ավանդապատման, հռոմեացի լեգիոները հավատաց Քրիստոսին ու կնքվեց՝ ստանալով Լոնգին անունը։ Քրիստոնեության քարոզի համար, նա դասվել է սրբերի շարքին, իսկ նրա նիզակը դարձավ քրիստոնեական աշխարհի մեծագույն գանձը և առ այսօր հայտնի է աշխարհին, որպես «Լոնգինի նիզակ», կամ էլ «Ճակատագրի նիզակ»։

Համարվում է, որ ով տիրում է այս զենքին՝ որոշում է աշխարհի ճակատագիրը։

Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում՝ Էջմիածնում, պահպանվում է Լոնգինի նիզակը, որը պահվում է հնադարյան եկեղեցում։ Այժմ պահոցը վերահսկվում է ամենաժամանակակից ազդանշանային համակարգի կողմից, իսկ առաջին հայացքից անշուք մետաղի կտորը հսկում են հոգևորականները և դա անում են այնպիսի աչալրջությամբ, ասես միջուկային զենքի մարտագլխիկ պահպանող զինվորականներ լինեն։

Քրիստոնյաները հավատում են, որ «Ճակատագրի նիզակը» անասելի հզորության տանող բանալի է ու այն ղեկավարը, ում ձեռքը կնկնի այս զենքը, որի վրա լերդացել է Քրիստոսի արյունը, կարող է դառբալ աշխարհի տիրակալ։ Անցած երկու հազարամյակներում բազմաթիվ արքաներ ու կայսերներ են փորձել ձեռք գցել այս մասունքին։

Համաձայն պատմագրության, նրանցից շատերը վստահ էին, որ իրոք ձեռք են բերել այս սուրբ մասունքը ու նրանք պատմության մեջ են մտել, որպես մեծ նվաճողներ։ Սակայն նրանցից և ոչ մեկին չի հաջողվել նվաճել ողջ աշխարհը։ Համարվում է, որ «Ճակատագրի նիզակը» եղել է հոների արքա Աթթիլայի ձեռքում և նա նվաճեց գրեթե ողջ եվրոպան ու գրավեց Հռոմը, հետո դրան տիրացել է Արևելյան Հռոմեական կայսրության Հուստինիանոս 1-ին կայսրը և գրեթե վերականգնեց Հին Հռոմի սահմանները, իսկ դարեր անց, այն անցել է ֆրանկերի Կառլոս Մեծ արքային, ով նվաճեց գրեթե ողջ Արևմտյան Եվրոպան։ Ավելի ուշ, Լոնգինի նիզակով են պարծեցել Հենրիխ 4-րդը, Ֆրիդրիխ Բարոբարոսսան, Կառլոս 4-րդը և այլ մեծ նվաճողներ։

«Ճակատագրի նիզակին» փորձել է տիրանալ նաև Ադոլֆ Հիտլերը։ Պատմական աղբյուրները պնդում են, որ դեռ պատանեկությունից օկուլտիզմով ու միստիֆիկացիաներով տարված Հիտլերը ժամերով ուսումնասիրում էր Վենայի թանգարանի այն տաղավարը, որտեղ ցուցադրվում էր Լոնգինի նիզակը։ Հետագայում, երբ Նացիստական Գերմանիան կլանեց Ավստրիան, Հիտլերը այս մասունքը հռչակեց «կայսերական գանձ»։

11139363_972355846142587_2231805736376789153_n1-420x280

Նա հավատում էր, որ տիրանալով «Ճակատագրի նիզակին» կարող է նվաճել ողջ աշխարհը։ Երբ Հիտլերը սկսեց Երկրորդ աշխարհամարտը, նա կուրորեն հավատում էր սուրբ մասունքի անկասելի ուժին և անգամ 1945 թվականին, երբ Գերմանիան գրեթե ջախջախված էր, ֆյուրերը փորձում էր թաքցնել այս գանձը։ Առկա են փաստաթղթային փաստեր, որոնք վկայում են, որ Հիտլերի հրամանով, այն սուզանավով պետք է ուղարկվեր Անտարկտիդա, բայց նրա կամքը ի կատար ածել չհասցրեցին և պատերազմի վերջին օրերին, Վիեննայի թանգարանից առգրավված «Լոնգինի նիզակը» թաքցրեցին Նյուրնբերգի ջրհորներից մեկում։

«Ճակատագրի նիզակը» գտան ամերիկացիները ու 1946 թվականին վերադարձրեցին այն Ավստրիային, սակայն խոսակցություններ կային, որ նրանք միայն պատճենն էին տվել Ավստրիացիներին, իսկ բնօրինակը պահպանել էին իրենց մոտ։ Այս խոսակցությունները չէին մարում մինչև 2003 թվական, երբ արվեց Վիեննայի թանգարանում պահպանվող նմուշի մանրակրկիտ հետազոտություն։

Պարզվեց, որ Վիեննայում պահպանվող նիզակը, որը անցել էր բազմաթիվ արքաների ու կայսերների ձեռքերով, իսկապես շատ հին է, բայց այն ընդամենը «Լոնգինի նիզակի» հնադարյան պատճեն է ու բաղկացած է մի քանի մասերից, որոնք տարբեր ժամանակներում են հավելվել։ Այդ մասերից հնագույնը՝ միջուկն է, որն իրենից ներկայացնում է հռոմեական տեգի սայր, սակայն նույնիսկ այն չէր կարող լինել Լոնգինինը, քանզի պատրաստվել է վերջինիս մահանալուց տասնամյակներ հետո։ Գուցե հենց այս պատճառով է, որ Վիեննայի նմուշը ոչ մի արքայի չկարողացավ դարձնել աշխարհի տիրակալ։

Ի դեպ, գոյություն ունի նյութեղեն ապացույց, որ Քրիստոսին իսկապես սպանել են նիզակի հարվածով։ Դա հռչակավոր Թուրինյան ծածկոցն է, որը հենց այն կտավն է, որի մեջ փաթաթել էին խաչից իջեցված Քրիստոսի մարմինը։ Կտավի դեղնա-սպիտակավուն ֆոնին, բոսորագույն կետերով դրոշմվել են Քրիստոսի դեմքը ու մարմնի տարբեր հատվածներում առկա վերքերը։

Ծածկոցն ուսումնասիրած քրեագետները պարզել են, որ դրանում փաթաթված մարդուն հարվածել են 4.5 սանտիմետր լայնություն ունեցող շեղբով նիզակով ու հարվածը եկել է կողերի արանքին։ Դատաբժիշկների եզրակացության համաձայն, նիզակը ծակել-անցել է թոքն ու վնասել է սիրտը։ Վերքից եկած արյունը А+ խմբի է ու այն ծորացել է, երբ սպանվածը գտնվել է ուղղահայաց դիրքում։

Ըստ Էրմիտաժի ավագ գիտաշախտող Բորիս Սապունովի, նման վերք կարող էր պատճառել հռոմեական բանակի հաստիքային նիզակը՝ 1.5 մետր երկարությամբ փայտի վրա ամրացված երկաթյա սայրով։ Այլ փորձագետների կարծիքով, հարվածը հասցվել է հռոմեական լեգիոնականների սպառազինությունում գտնվող ծանր ու երկար նիզակով, որը «խաստա» էր կոչվում, կամ էլ հեծելազորի մարտիկներին տրվող «պիլում» տեսակի նիզակով։

Ամեն դեպքում, Էջմիածնում պահվող նիզակի հետազոտությունները ցույց են տվել, որ այն պատրաստվել է Քրիստոսի կյանքի օրոք ու դրա սայրի չափսերը համապատասխանում են այն վերքի չափսերին, որը ֆիքսել են Թուրինյան ծածկոցը հետազոտած դատաբժշկական փորձագետները։

 

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա
Ամենադիտված