Հյուրանոցում սեռական հարաբերություն է ունեցել. 23–ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար
Հասարակություն23-ամյա կինն իր ծանոթին մեղադրել է իրեն բռնաբարելու, ապա իրեն ստիպելու նաեւ ընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալ մեջ: Այդ մասինNEWS.am–ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։
Կինը, զգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ոստիկանություն հաղորդում է տվել, որ Փարպի գյուղի բնակիչ Կ.Խ.-ն 2015թ. հուլիսի 27-ին իրեն տարել է Մուղնի թաղամասում գտնվող հյուրանոցային համալիր եւ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել իր հետ։ Կինը պատմել է, որ այնուհետև ծեծի է ենթարկվել եւ իրեն ստիպել են սեռական հարաբերություն ունենալ նաեւ տղամարդու ընկեր Գ.Ս.-ի հետ:
Պարզվել է, որ կնոջ ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: