Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ին կոչ է արել արագացնել Գյուլենի արտահանձնման գործընթացը
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԱՄՆ-ին կոչ է արել արագացնել իսլամիստ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման գործընթացը:
Վարչապետի խոսքով՝ Թուրքիան եւ ԱՄՆ-ն երկկողմ համաձայնագիր ունեն արտահանձնման մասին, ուստի այդ գործընթացը չպետք է ձգձգվի:
«Մենք ուզում ենք արագացնել գործընթացը: Այդ մարդը հեղաշրջման առաջնորդն է: Ինչի՞ ենք մենք սպասում: Երկու երկրների միջեւ համաձայնագրերը պարզ են»,- մեջբերում է AP-ը վարչապետի բառերը:
Ավելի վաղ Վաշինգթոնը Անկարայից ապացույցներ էր խնդրել, որ Գյուլենը կապ ունի հուլիսյան հեղաշրջման փորձի հետ: