Ռիո 2016. Արտյոմ Հարությունյանը բրոնզե մեդալ է բերել Գերմանիային
ՍպորտԳերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արտյոմ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում:
«Ես շատ հպարտ եմ, որ կարողացել եմ բրոնզե մեդալ նվաճել Գերմանիայի համար: Ես միշտ երազել եմ մասնակցել օլիմպիական խաղերին: Շատ գոհ եմ ու հպարտ իմ ելույթների համար»,- ասել է ծագումով հայ բռնցքամարտիկը: Հաղորդում է archysde.com-ը,
Քառորդ եզրափակչում Արտյոմ Հարությունյանը հաղթել է թուրք Բատուխան Գյոզգեկին, սակայն կիսաեզրափակչում ճանապարհը զիջել է Ադրբեջանը ներկայացնող Լորենցո Սոլազո Սոտոմայորին: