Իրանագետ. Ռուսաստանն Իրանում եւ Սիրիայում իր դիրքերն ամրապնդում է
HeaderՌազմական եւ քաղաքական տեսակետից Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելուց հետո Ռուսաստանն անցել դիրքերի ամրապնդմանը նաեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներում, մասնավորապես՝ Իրանում եւ Սիրիայում: Օգոստոսի 20-ին մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է իրանագետ Կարեն Մկրտչյանը:
Նա նշել է, որ ռուս-իրանական ռազմական համագործակցությունը անցում է կատարում որակապես նոր փուլի: «Եթե մինչ օրս այդ հարաբերությունները բնութագրվում էին որպես ռազմա-տեխնիկական համագործակցություն, ապա այժմ մենք փաստացի գործ ունենք օդային ձեւաչափով ռուս-իրանական համագործակցության հետ: Հաշվի առնելով վերջին տարիներին Սիրիայում ահաբեկչական գործողությունները եւ դրանց ճնշմանը Ռուսաստանի ներգրավվածությունը, փաստորեն, ռուսական կողմը կարողացել է Իրանի ռազմական Համադան օդանավակայանից թռիչքներ իրականացնել եւ ահաբեկչական խմբավորումներին ճնշել Հալեպում, Իդլիբում եւ Դեյր-եզ-Զորում»,- նշել է կարեն Մկրտչյանը՝ շարունակելով, որ դա ցանկացած պետության ռազմական ներկայության ապահովման տեսակետից բացառիկ թույլտվություն է:
«Դա Ռուսաստանի քաղաքական եւ դիվանագիտական փաստացի հաջողությունն է: Իրանական կողմի համար եւս դա կարեւոր նշանակություն ունի. Թեհրանը տարածաշրջանում իր ազդեցության մեծ լծակներ է ձեռք բերում, հատկապես ռազմական տեսակետից»,- ասել է Կարեն Մկրտչյանը